«Արմավիայի» սնանկացումը կանդրադառնա՞ Ստեփանակերտի օդանավակայանի բացման վրա | online-tv.am
loading...

«Արմավիայի» սնանկացումը կանդրադառնա՞ Ստեփանակերտի օդանավակայանի բացման վրա

«Արմավիայի» սնանկացումը  կանդրադառնա՞ Ստեփանակերտի օդանավակայանի բացման վրա

17:56 04.04.2013

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սնանկացումը չի անդրադառնա Ստեփանակերտի օդանավակայանի բացման վրա: Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Դմիտրի Ատբաշյանը՝  մեկնաբանելով սնանկացման գործընթացն սկսելու վերաբերյալ ընկերության տարածած հայտարարությունը:

«Հայաստանում գրանցված են եւս մի քանի ավիաընկերություններ: Նրանցից մեկն իրականացնելու է դեպի Ղարաբաղ չվերթները », - նշել է Դմիտրի Ատբաշյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արմավիան» 2013թ. ապրիլի 1-ից թռիչքները դադարեցնելու որոշում է կայացրել:   «Իրավիճակն այնպիսին է, որ նման կերպ  շարունակել աշխատանքը հնարավոր չէ, այդ պատճառով էլ որոշվել է դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկացման գործընթացը: Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է 12 տարվա ընթացքում, եւ հաջողություն մաղթում նրանց», - ասված  է ընկերության հաղորդագրության մեջ:

Ստեփանակերտի օդանավակայանը դեռ չի շահագործվել, եւ թռիչքների սկսվելու հեռանկարը ոչ միանշանակ արձագանք է ստանում Ադրբեջանում: Այդ երկրի իշխանությունները պարբերաբար Ստեփանակերտ թռչող օդանավերին «հարվածելու» սպառնալիքներ են հնչեցնում: Ճիշտ է, վերջերս Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը նշել էր, որ «Բաքուն Հայաստանին թույլ չի տա քաղաքացիական ավիացիայի անօրինական թռիչքներ իրականացնել գրավյալ Լեռնային Ղարաբաղի երկնքում, սակայն՝ առանց ռազմական մեթոդների կիրառման»:

Նյութի աղբյուր` news.am

Դիտվել է 2100 անգամ

online-tv.am



0
Լրահոս