«Մանկական Նոր ալիք 2014»-ի հայ մասնակցի անունն արդեն հայտնի է | online-tv.am
loading...

«Մանկական Նոր ալիք 2014»-ի հայ մասնակցի անունն արդեն հայտնի է

«Մանկական Նոր ալիք 2014»-ի հայ մասնակցի անունն արդեն հայտնի է

23:24 14.04.2014

esem.am-ը գրում է  «Մանկական Նոր ալիք 2014» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է 11-ամյա Դավիթ Վարդանյանը, ով նախկինում ներկայացել է «Մանկական Եվրատեսել 2013»-ի նախընտրական փուլը` զբաղեցնելով երկրորդ տեղը, «Աստղիկ»  հեռուստանախագծին, որում զբաղեեցրել է չորրորդ տեղը, եղել է «Արևիկ» մանկապատանեկան համույթի անդամ:




 

 

 

Փոքրիկ երգչի հետ աշխատող երգիչ Գրիգոր Կյոկչյանը ESem.am-ի փոխանցեց, որ Դավիթը շատ ոգևորված է նախընտրական փուլն անցնելու կապակցությամբ: «Մինչ այս նա ասում էր, որ չի հավատում արդարությանը: Շատ էր տխրել, որ չի անցել «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլը, սակայն ես նրան միշտ ասում էի, որ եթե չես անցել, ուրեմն մի բան պակաս է եղել: Շատ է ուրախացել, որ այս մրցույթում անցել է մրցութային փուլ»,- ասաց Գրիգորն ու հավելեց, որ Դավիթը ոչ ծանոթ ունի, ոչ բարեկամ, այդ իսկ պատճառով փոքր ինչ թերահավատ էր:

 

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://esem.am/news/article/view/5/9530/

 

Դիտվել է 1748 անգամ

online-tv.am



0
Լրահոս