«Մեր համար ոչինչ չի արել». Հովիկ Աբրահամյանը հարևանների հետ միայն բարև-բարլուս է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ | online-tv.am
loading...

«Մեր համար ոչինչ չի արել». Հովիկ Աբրահամյանը հարևանների հետ միայն բարև-բարլուս է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մեր համար ոչինչ չի արել». Հովիկ Աբրահամյանը հարևանների հետ միայն բարև-բարլուս է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

09:03 19.03.2015

«Հովիկ Աբրահամյանը հիմա ստեղ չի ապրում, մենք շփում չունենք, բարև -բարլուս, առանձնապես ուրիշ բան չկա: Մեզ համար ոչինչ չի արել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Հովիկ Աբրահամյանի մխչյանցի հարևանները:

Նրանք ասացին, որ վարչապետը հարազատ գյուղ արդեն շուտ-շուտ չի գալիս, շփվելու հնարավորություն չունեն: Փոխարենը` Հովիկ Աբրահամյանի տարեկից հարևանները հիշեցին, թե մինչ վարչապետ դառնալը Հովիկ Աբրահամյանը ինչ գործեր է արել: Նրանք պատմեցին, որ մինչև Բուրաստանի կոնյակի գործարանում աշխատելը բանվոր է եղել ավտոտեխսպասարկման կենտրոնում, հետո` վաճառող: «Իրենից մեքենայի համար շատ պահեստամասեր ենք գնել, տարեկից ենք, շփվել ենք: Աշխատասեր էր»,- ասացին հարևանները:

Նրանք նաև նշեցին, որ Հովիկ Աբրահամյանը հողագործությամբ է զբաղվել, բայց դժվարանում են ասել, թե ինչպես է հարստացել, կոնկրետ նրա համագյուղացիներին չի հաջողվել հողագործությամբ հարստանալ: Հեռատես տղա էր, էլի, ճարպիկ»,- նշեցին հարևանները:
Աղբյուր՝ 
http://www.1in.am/

Մանրամասները՝ տեսանյութում:
 

Դիտվել է 2260 անգամ

online-tv.am



0
Լրահոս