«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կարող են սովորել նաև 2-3 տարեկան երեխաները | online-tv.am
loading...

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կարող են սովորել նաև 2-3 տարեկան երեխաները

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  կարող են սովորել նաև 2-3 տարեկան երեխաները

17:04 23.08.2012

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կարելի է ստանալ նախադպրոցական, հիմնական, միջնակարգ, մասնագիտական և լրացուցիչ կրթություն: Նախադպրոցական խնամքի խմբեր հաճախում են 2-3 տարեկանից սկսած: Դպրոցում ուսուցումը կազմակերպվում է նոթբուք-ներթբուքներով, սովորողների նախասիրությունները զարգանում են սովորողի ընտրությամբ՝ գործունեության, պատանեկան բաց ակումբների միջոցով: Հիմնական դպրոցի շրջանավարտները անհատական ուսումնական պլաններով կարող են սովորել գեղարվեստի ավագ դպրոցի, ավագ դպրոց-վարժարանի 10-12-րդ դասարաններում, խորացված ուսուցման խմբերում, մասնագիտական կրթություն կարող են ստանալ արհեստագործական ավագ դպրոցում, քոլեջում` միջնակարգ կրթության հիմքով 1-ամյա արհեստագործական ուսուցման խմբերում, միջին մասնագիտական կրթության խմբերում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կրթահամալիրից տեղեկացրին, որ այստեղ հնարավոր է ստանալ նաև լրացուցիչ կրթություն՝ մեծահասակների համար:

Նրանք, ովքեր սովորում են կրթահամալիրում, ապահովվում են անլար ինտերնետով: Դասարաններում կան էլեկտրոնային գրատախտակներ, համակարգիչներ, թվային ձայնագրիչ և ֆոտոխցիկ:

«Առաջին լրատվական»-ին կրթահամալիրից տեղեկացրին նաև, որ իրենք ապահովում են առցանց ուսուցում, սովորողները մասնակցում են պարբերական օլիմպիադաների, ցուցահանդեսների, ճամբարների, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների: Ուսումնական նախաձեռնությունների բազմազանությունը թույլ է տալիս սովորողին դառնալ բազմակողմանի զարգացած, ինքնակրթություն, կարողությունների, հմտությունների զարգացում, որոնք ժամանակավրեպ են դարձնում ռեպետիտորությունը:

 
Նյութի աղբյուր` 1in.am

 

Դիտվել է 805 անգամ

online-tv.am



0
Լրահոս