«Նա համադրում է տեխնիկան և արագությունը». Կլոպը՝ Մխիթարյանի մասին | online-tv.am
loading...

«Նա համադրում է տեխնիկան և արագությունը». Կլոպը՝ Մխիթարյանի մասին

«Նա համադրում է տեխնիկան և արագությունը». Կլոպը՝ Մխիթարյանի մասին

10:04 27.11.2015

Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գիրք է հրատարակել, որի էլեկտրոնային տարբերակը վաճառքում է: Մասնագետը հիացմունքով է արտահայտվում Հայաստանի հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանի մասին՝ անվանելով նրան աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:

«Անցած մրցաշրջանում Մխիթարյանը քննադատության թիրախում էր: Սակայն կասկածից վեր է, որ Հենրիխը ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա համադրում է տեխնիկան և արագությունը: Դա անհավանական է և բնորոշ է ոչ բոլոր ֆուտբոլիստներին:

Ընդհանրապես, հայերը շատ աշխատասեր են: Պատահական չէ, որ Հայաստանում այդքան բարձրակարգ շախմատիստներ կան»,- Daily Mail-ը մեջբերում է հատված Կլոպի գրքից:
աղբյուր՝
http://www.1in.am/1780421.html

Դիտվել է 663 անգամ

online-tv.am



0
Լրահոս