ԱՀԱԶԱՆԳ․ թիվ 4 դպրոցում դրամահավաք են անում | online-tv.am
loading...

ԱՀԱԶԱՆԳ․ թիվ 4 դպրոցում դրամահավաք են անում

ԱՀԱԶԱՆԳ․ թիվ 4 դպրոցում դրամահավաք են անում

18:38 07.05.2013

Վանաձորի թիվ 4 դպրոսում սովորող երեխաների որոշ ծնողներ իրենց բողոքն են փոխանցում վերոնշյալ դպրոցում շարունակական բնույթ կրող դրամահավաքների առիթով:
Փաստացիորեն այդ դպրոցի 4գ դասարանից,որտեղ ուսանում են 12 երեխա,ինչպես նաև,համատարած բոլոր դասարաններից շաբաթական կտրվածքով դպրոցի ֆոնդի և կարիքների համար աշակերտներից շորթում են 1000-3000-ական դրամներ,իբր թե,ծնողկոմիտեի միջամտությամբ և տնօրեն Համլետ Խումարյանի և կազմակերպիչ-ուսմասվար Մարինե Մնացականյանի հովանավորությամբ և կարգադրությամբ:
Այդ դրամահավաքները կատարվում են այն պատճառաբանությամբ,որ իբրև ծառայում են դպրոցի ընդհանուր կարիքների`մաստիկայի,ավելի և այլ պարագաների ձեռք բերմանը:Սակայն,եթե հաշվի առնենք դրանց չափն ու պարբերականությունը,ապա,դրանք կբավականացնեին նաև հարակից շենքերի ու փողոցների մաքրմանն ու բարեկարգմանը,իսկ թիվ 4 դպրոցի վրա ծախսվելու դեպքում,կարելի կլիներ դպրոցը`ինչպես ներսից,այնպես էլ`դրսից մաստիկայապատման համար:Այդ դրամահավաքները զայրույթ են առաջացրել կարիքավոր և ոչ այնքան բարեկեցիկ կյանքով ապրող ծնողների շրջանում,որոնց երեխաներից ստիպողաբար պահանջվում են`մեզ հայտնի նպատակներով շորթվող գումարները:
Հիշեցում`<<Հանրապետության բոլոր դպրոցներում անխտիր դրամահավաքությունը արգելված  է:>>

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/VANPUSH/posts/382140478565333?ref=notif¬if_t=notify_me

 

Դիտվել է 5507 անգամ

online-tv.am



0
Լրահոս