Աղացած մսով և շամպինիոնով կարկանդակ | online-tv.am

Աղացած մսով և շամպինիոնով կարկանդակ

13:56 08.12.2012

Բաղադրություն

աղացած միս- 1կգ (տավարի և խոզի միսը միասին),
շամպինիոն- 350գ,
սոխ-1հատ,
հոլանդական պանիր
մայոնեզ (ըստ ճաշակի)
աղ
սև պղպեղ

Պատրաստման եղանակ

Սոխը աղալ, ավելացնել արդեն աղ և պղպեղ արած մսին, լավ խառնել, լցնել թավայի մեջ և տարածել ամբողջ թավայով հավասար: Վրան դնել կտրատված սունկը: Այնուհետև
բարակ շերտով մայոնեզ քսել: Վրան լցնել պանիր և դնել ջեռոցի մեջ: Եփել 200 աստիճանում:
Հանելուց հետո սպասել մինչև մի փոքր սառչի նոր կտրատել:
Անուշ լինի


 

Դիտվել է 2166 անգամ

online-tv.am

Нравится 0