Աղցան «Խածկտիկ» | online-tv.am

Աղցան «Խածկտիկ»

19:18 25.04.2013

 

Բաղադրիչները`

  • Պահածոյացված գարբուշա տեսակի ձուկ կամ թյուննոս-1 բանկա
  • 4 հատ պինդ խաշած ձու
  • 100 գր պանիր
  • 200գր շոգեխաշած բրինձ
  • 1 հատ սոխ
  • 1 հատ երկար վարունգ
  • 1 փոքր բանկա ձիթապտուղ առանց կորիզների
  • 1 հատ կարմիր բուլղարական պղպեղ
  • 250 գր մայոնեզ
  • աղ
  • պղպեղ, ըստճաշակի

Պատրաստման եղանակը`

Պատառաքաղի օգնությամբ մաս մաս անել ձուկը և խառնել մանր կտրատված սոխի հետ, շերտ-շերտ շարել հարթ ափսեյի վրա  տալով խածկտիկի տեսք, ամեն շերտին մայոնեզ քսել:
Ձուկը, քերած դեղնուցը, շոգեխաշված բրինձը , նշաններ անելով սկսում ենք զարդարել`գլուխը, թևը, պոչը կազմված են ձիթապտղից, կրծքի հատվածը բուլղարական պղպեղից, մնացածը սպիտակուց է, իսկ կանաչ սոխից և վարունգից կարելի է եղևնու ճյուղ պատրաստել:
Կարող եք զարդարել ըստ ձեր ցանկության:

Դիտվել է 1688 անգամ

online-tv.am

Нравится 0