Աղցան «Մուշտակ» | online-tv.am

Աղցան «Մուշտակ»

18:10 16.12.2013


Բաղադրություն

 

1-2 հավի կամ հորթի փափկամիս

2 հ. կարտոֆիլ

2 հ. եփած գազար

1 հ. ձու

200 գ պանիր

1 հ. թթու վարունգ

250 գ սունկ

մայոնեզ, բուսայուղ

 

Պատրաստման եղանակ

 

1. Հավի կամ հորթի փափկամիսը եփել, բզկտել, կարտոֆիլն ու գազարը եփել, անցկացնել քերիչով, ձուն մանր կտրտել:

2. Սունկը կտրտել, տապակել բուսայուղի մեջ մանր կտրտած սոխի հետ:

3. Երկարությամբ կտրտել նաև վարունգը:

4. Աղցանը շարել շերտերով. միս, գազար, կարտոֆիլ, սունկ, վարունգ, մայոնեզ, ձու, պանիր:

5. Ցանկության դեպքում յուրաքանչյուր շերտի վրա կարելի է մայոնեզ քսել:

Դիտվել է 4196 անգամ

online-tv.am

Нравится 0