Ամանորյա աղցան «ՁԵՌՆՈՑ» | online-tv.am

Ամանորյա աղցան «ՁԵՌՆՈՑ»

20:37 26.12.2013

Բաղադրությունը

200գր ծովախեցգետնի ձողիկներ
200գր պահածոյացված եգիպտացորեն
կես հատ ավոկադո /ըստ նախընտրության/
կես հատ թթու խնձոր
50գր. կանաչ սոխ
2 հատ խաշած ձու
աղ, սև պղպեղ
մայոնեզ:

Պատրաստման եղանակները

Պատրաստում ենք հետևյալ կերպ՝

1. Ծովախեցգետնի ձողիկներից առանձնացնել վերևի կարմիր մասը՝ զարդարելու համար
2. Մնացած ծովախեցգետնի ձողիկները, ավոկադոն, խնձորը, ձվի դեղնուցը մանր կտրատել, ինչպես նաև կանաչ սոխը մանրացնել
3. Այս բոլոր բաղադրիչներին ավելացնել եգիպտացորենը, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել նաև մայոնեզը և լավ խառնել:
4. Մատուցվող ափսերի մեջ լցնել աղցանը և ձեռնոցի տեսք տալ: Վերևում դնել ծովախեցգետնի ձողիկների կարմիր հատվածը, ապա քերիչով անցկացված սպիտակուցով ձեռնովի վրա մորթու տեսք տալ: Զարդարել եգիպտացորենի հատիկներով և մայոնեզով, ինչպես պատկերված է նկարում:

Դիտվել է 4304 անգամ

online-tv.am

Нравится 0