Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի նշանադրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. yn.am | online-tv.am
loading...

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի նշանադրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. yn.am

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի նշանադրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ.  yn.am

19:28 01.12.2015

«Ոչ ոք չգիտի` իրականում ինչ է կատարվել» Գիտեք, իրականում շատ վիրավորված էի իմ ժողովրդից, անգամ բաց նամակ եմ հղել: Երբ մարդ վատ վիճակում է, չի կարելի նրա վրա քար գցել, եթե դու իր հագած կոշիկներով չես քայլել: Ոչ ոք վթարի վայրում չի եղել ու չգիտի` իրականում ինչ է կատարվել: Շատ տարբեր խոսակցություններ էին պտտվում` իբր ես եղել եմ դատավորի հետ նույն ավտոմեքենայում, իսկ նրա կինը հետեւել է մեզ, կամ ես հարբած եմ եղել, ինձ պետք է դատեն եւ այլն: Ոչնչի մասին չեմ խոսել, բայց շատ տարբեր բաներ եմ լսել: Յուրաքանչյուրի հետ էլ կարող է նման բան լինել. ոչ ոք ապահովագրված չէ: Իրականում իմ ավտովթարից հետո միայն այնտեղ տեղադրվեցին երթեւեկությունը կարգավորող նշաններ, բայց չեմ ուզում այդ դեպքի մասին շատ խոսել: Ավելի լավ է լռեմ… Միայն կասեմ, որ մարդ ինչ տեսակի լինում է, ուզում է նույն կերպ դիմացինին տեսնել: Չէի սպասում, որ ոմանք առանց ինձ ճանաչելու այդքան կչարանան ու նման լուրեր կտարածեն: «Իմ կյանքում վթարը շատ բան փոխեց» Չեմ հիշում ավտովթարը. ուշքի եմ եկել միայն հիվանդանոցում: Դրանից հետո էլ շատ բաներ չեմ հիշում. վերջերս կուրսեցիներիցս մեկն ասում է, թե տեսակցել է ինձ, խոսել ենք, բայց ես նման բան չեմ հիշում, թեեւ նորմալ պատասխանել եմ նրա հարցերին: Ճիշտ է` վթարը չեմ հիշում, բայց ենթագիտակցորեն վախ եմ զգում. առայժմ մեքենա չեմ վարում, բայց շուտով կվարեմ: 
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://yn.am/?lifestyle&p=54488&l=am

Դիտվել է 10196 անգամ

online-tv.am



0
Լրահոս