Աշտարակում խնջույքի ժամանակ 30-ամյա տղամարդ է սպանվել. 1in.am | online-tv.am
loading...

Աշտարակում խնջույքի ժամանակ 30-ամյա տղամարդ է սպանվել. 1in.am

Աշտարակում խնջույքի ժամանակ 30-ամյա տղամարդ է սպանվել.  1in.am

23:32 29.10.2015

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-ամյա Ս. Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 21:45-ին, «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` սրտի շրջանում ծակած-կտրած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդու դիակ: Անմիջապես «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Պարզվել է մահացածի ինքնությունը, ով Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ս. Հարությունյանն է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախնական քննության տվյալներով, տղամարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքն ստացել է Աշտարակ քաղաքի Արծվի թևի մոտ գտնվող այգիներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://www.1in.am/1754874.html

Դիտվել է 2175 անգամ

online-tv.am



0
Լրահոս