Առեղծվածային դեպք Երևանում. տանիքում երկաթյա ծածկի վրա հայտնաբերվել է 60-ամյա տղամարդու դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com | online-tv.am
loading...

Առեղծվածային դեպք Երևանում. տանիքում երկաթյա ծածկի վրա հայտնաբերվել է 60-ամյա տղամարդու դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

Առեղծվածային դեպք Երևանում. տանիքում երկաթյա ծածկի վրա հայտնաբերվել է 60-ամյա տղամարդու դի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

21:12 05.11.2015

Այսօր` նոյեմբերի 5-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան փողոցի թիվ 29/3 հասցեի երկաթե թիթեղներով պատված տանիքում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը` Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ` 1 մարտական հաշվարկով: Փրկարարաներն ու ոստիկանները թիթեղյա տանիքի վրա հայտնաբերել են Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Շամո Աստվածատրյանի դին:
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2015/11/05/69612/

Դիտվել է 1222 անգամ

online-tv.am



0
Լրահոս