Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. 2 դիմակավորված ճիվաղ ծեծի են ենթարկել տարեց ամուսիններին՝ իրենց հետ տանելով ոսկյա զարդեր ու գումար. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com | online-tv.am
loading...

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. 2 դիմակավորված ճիվաղ ծեծի են ենթարկել տարեց ամուսիններին՝ իրենց հետ տանելով ոսկյա զարդեր ու գումար. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. 2 դիմակավորված ճիվաղ ծեծի են ենթարկել տարեց ամուսիններին՝ իրենց հետ տանելով ոսկյա զարդեր ու գումար. ՏԵՍԱՆՅՈՒԹ.  shamshyan.com

20:56 05.11.2015

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղներ Գեղակերտ գյուղում մտել են ամուսինների տուն, կապկպել նրանց, ծեծի ենթարկել, տունն ամբողջովին տակնուվրա արել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները՝ 82-ամյա Հրաչյա և 79-ամյա Կասյա Խաչատրյանները, վնասվածքներ են ստացել, իսկ այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագետները:
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2015/11/05/69572/

Դիտվել է 1532 անգամ

online-tv.am



0
Լրահոս