Արտակարգ դեպք Աշտարակում. 25-ամյա կինը հրաշքով է փրկվել հոսանքահարումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ. /shamshyan.com | online-tv.am
loading...

Արտակարգ դեպք Աշտարակում. 25-ամյա կինը հրաշքով է փրկվել հոսանքահարումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ. /shamshyan.com

Արտակարգ դեպք Աշտարակում. 25-ամյա կինը հրաշքով է փրկվել հոսանքահարումից.  ՏԵՍԱՆՅՈՒԹ.  /shamshyan.com

23:01 29.10.2015

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25բ շենքի 4-րդ հարկի մոտ 20-ից ավելի բնակարանների բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում 25-ամյա Մարիամ Գաբրիելյանն ասում էր. «Էլեկտրաէներգիայի հաշվիչները տեղադրված են 4-րդ հարկի միջանցքում: Մոտեցա, որ ցուցիչը նայեմ, հոսանքահարվեցի ու ընկա: Աչքերս բացեցի ու տեսա՝ հարևաններով շրջապատված եմ»: Բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Արագածոտնի մարզպետարանն ու Աշտարակի քաղաքապետարանը երկար տարիներ խոստանում են, որ շենքի տանիքը կվերանորոգվի, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: 
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝http://shamshyan.com/hy/article/2015/10/29/68986/

Դիտվել է 1603 անգամ

online-tv.am



0
Լրահոս