Արտակարգ դեպք Երևանի կենդանաբանական այգում. առյուծը հարձակվել է իրեն կերակրողի վրա. /shamshyan.com | online-tv.am
loading...

Արտակարգ դեպք Երևանի կենդանաբանական այգում. առյուծը հարձակվել է իրեն կերակրողի վրա. /shamshyan.com

Արտակարգ դեպք Երևանի կենդանաբանական այգում. առյուծը հարձակվել է իրեն կերակրողի վրա.  /shamshyan.com

22:29 29.10.2015

Այսօր` հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Միրաքյան նրբանցքի 17 տան բնակիչ, 35-ամյա Վարդան Գրիգորյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ աշխատում է որպես առյուծին կերակրող: Գ. Շամշյանի տեղեկություններով` Վ. Գրիգորյանը առյուծին կերակրելու ժամանակ հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով էլ ձախ ձեռքը վնասվել է: Այս պահին նա գնտվում է վիրահատարանում:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/10/29/69021/

Դիտվել է 3328 անգամ

online-tv.am



0
Լրահոս