Բազուկով խավիար.Արտասովոր ու համեղ բաղադրատոմս.ՏԵՍԱՆՅՈՒԹ | online-tv.am

Բազուկով խավիար.Արտասովոր ու համեղ բաղադրատոմս.ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:36 03.10.2015

Բազուկով խավիար

Բաղադրությունը`

  • 2 միջին չափի բազուկ
  • 1 միջին չափի գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2 ճ/գ տոմատի մածուկ
  • 2 պճեղ սխտոր
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ
  • ձեթ

  • Պատրաստման եղանակը`

    1.Սոխը մաքրել, մանր կտրատել և ձեթի մեջ տապակել:Ավելացնել մանր քերիչով անցկացրած գազարը: Տապակել 4-5 րոպե:
    2.Ավելացնել մանր քերիչով անցկացրած բազուկը և տապակել 15 րոպե: 15 րոպեից ավելացնել տոմատի մածուկը, ճզմած սխտորը, մանր կտրատած մաղադանոսը, համեմել աղով և պղպեղներով: Շարունակել եփել ևս 3-5 րոպե և անջատել կրակը: Կարելի է մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիՃակում:
    Բարի ախորժակ

    Ավելի մանրամասն տե՛ս այստեղ

 

Դիտվել է 953 անգամ

online-tv.am

Нравится 0