Բացի անկողնուց է՞լ որտեղ կարելի է սեքսով զբաղվել | online-tv.am

Բացի անկողնուց է՞լ որտեղ կարելի է սեքսով զբաղվել

18:02 14.08.2012

Բնակարանում, բացի անկողնուց, նաև այլ վայրեր կան, որտեղ կարելի է սեքսով զբաղվել: Սա բազմազանություն է մտցնում սեռական կյանքում և հնարավորություն է տալիս նոր զգացողություններ վայելել:

Զուգարանում
Հիգիենիկ մաքուր զուգարանը շատ լավ վայր է սուր զգացողությունների համար: Դա պետք է անել կանգնած դիրքով և լավ կլինի լույսը անջատված լինի: Նեղ տարածքը, մթությունը և անհարամարավետությունը առաջացնում են ուժեղ գրգռվածություն և սուր զգացողություններ: Նմանատիպ զգացողություններ կարելի է վայելել նաև պահարանի ներսում` ներսից փակելով դուռը Եթե սիրահարները ավելի սուր զգացողությունների սիրահար են և չեն վախենում էքստրեմալ իրավիճակներից, ապա կարող են փորձել սեքսով զբաղվել պահարանում, այն ժամանակ երբ սենյակում այլ մարդիկ կան: «Բռնվելու» հավանականություն կա, սակայն եթե ամեն ինչ հաջող ավարտվի անմոռանալի զգացողությունները երաշխավորված են:

Հյուրասենյակում
Հին կահույքը հարմար չէ սեքսով զբաղվելու համար: Դրանք կոպիտ են ու բացի այդ չեն ստեղծում համապատասխան տրամադրություն: Ժամանակակից կահույքը մեծ հնարավորություն է ստեղծում սիրահարների համար, որպեսզի նրանք կարողանան բազմազան դարձնել իրենց սեռական կյանքը: Ապակե սուրճի սեղանի սառը ու ողորկ մակերևույթը հատկապես հաճելի զգացողություններ կարող է առաջացնել դրա վրա պառկած աղջկա համար, իսկ տղան այս պարագայում պետք է կանգնած լինի, որպեսզի ծանրությունից սեղանը չկոտրվի: Մեկ այլ հարմար առարկա է մորթե պուֆիկը: Աղջիկը նստում է պուֆիկի վրա և պառկում` այդպիսով նրա մարմին կորաձև տեսք է ստանում, իսկ տղամարդը տեղավորվում է վերևից` ձեռքի ափերով ու ծնկներով հենվելով գետնին: Այս դիրքը` բացի սեքսի մեջ բազմազանություն մտցնելուց, նպաստում է սեռական կոնտակտից ստացված հաճույքի մեծացմանը: Կահույքը սեքսի համար օգտագործելու տարբերակները շատ են: Մնում է միայն, որ սիրահարները մեծ երևակայություն ունենան և չամաչեն ու չվախենան նորարարություններից:

Աշխատասենյակում
Եթե ցանկանում եք ձեր սիրուհուն ապացուցել, որ դուք ամենալավ սիրեկանն եք, կամ ցանկանում եք ձեր կնոջը գլխապտույտ ու անկրկնելի զգացողություններ պարգեվել, ապա հարկավոր է տեղափոխվել աշխատասենյակ: Տղամարդը նստում է պտտվող բազկաթոռին (դրանք հիմա մեծ տարածում ունեն), իսկ կինը տեղավորվում է վերևից: Տղամարդուց նույնիսկ մեծ ջանքեր չի պահանջվում: Նա ուղղակի կարող է ձեռքերով այս ու այն կողմ տանել աթոռը: Նմանատիպ աթոռներից որոշները նաև վակուումային զսպանակ ունեն: Այդպիսի աթոռն առավել կմեծացնի կնոջ վայելքը: Աշխատասենյակում տեղադրված գրասեղանը նույնպես հարամր վայր է սեքսով զբաղվելու համար: Կինը պառկում է սեղանի վրա, իսկ տղամարդը կանգնում է հատակին ու տեղավորվում կնոջ ոտքերի միջև:

Պատուհանի մոտ
Պատուհանի մոտ սեքսով զբաղվելը հնարավորություն է տալիս զմայլվել գիերային աստղազարդ երկնքով, գարնան բուրմունքով կամ աշնանային հորդառատ անձրևով` կախված տարվա եղանակից ու օրվա ժամից: Իսկ դիրքերն այստեղ տարբեր են: Աղջիկը կարող է նստել պատուհանագոգին իսկ տղան կանգնած դիրքով մոտենալ նրան: Աղջիկը կարող է կանգնել դեմքով դեպի պատուհանը, կռանալ ու հենվել պատուհանագոգին, իսկ տղան այս դեպքում նրան պետք է մոտենա հետևի կողմից: Իսկ եթե պատուհանագոգը լայն է աղջիկը կարող է փորի վրա պառկել դրա վրա, իսկ տղան տեղավորվել վերևից: Պատուհանի մոտ սեքսով զբաղվելը իսկապես հետաքրքիր ու կրքոտ է, եթե իհարկե չեք վախենում, որ ձեզ կարող են տեսնել: Իսկ եթե վախենում եք, ապա կարող եք «պատուհանային սեքսով» զբաղվել քաղաքից դուրս գտնվող առանձնատանը:

Նյութի աղբյուր` kayq.ucoz.ru
Դիտվել է 3347 անգամ

online-tv.am

Нравится 0
Լրահոս