Բուժքույրը փրկեց այս փոքրիկի կյանքը. 38 տարի անց տեղի ունեցավ անհավատալին. blognews.am | online-tv.am
loading...

Բուժքույրը փրկեց այս փոքրիկի կյանքը. 38 տարի անց տեղի ունեցավ անհավատալին. blognews.am

Բուժքույրը փրկեց այս փոքրիկի կյանքը. 38 տարի անց տեղի ունեցավ անհավատալին.  blognews.am

23:27 12.11.2016

/blognews.am/- գրում է.   Այս կադրերն արվել են 38 տարի առաջ, և ոչ ոք անգամ չէր կասկածում, որ դրանք կարող են փոխել իր կյանքը: 38 տարի առաջ երիտասարդ բուժքույրը հոգ էր տանում փոքրիկ Ամանդայի մասին Նյու Յորքի բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժանմունքում:Աղջիկը այրվածքներ էր ստացել, և այս լուսանկարները միակ հիշողությունն էին այդ օրերից: Ուժեղագույն այրվածքներից հետո Ամանդայի դեմքը շատ էր վնասվել, և հասակակիցները ծաղրում էին նրան:

Երբ նա լաց լինելով գնում էր տուն, ժամերով նայում էր լուսանկարներին, որոնք չափից դուրս նուրբ ու ջերմ էին:Նայում էր այն կնոջը, ով սիրով գրկում էր իրեն, բայց անգամ չէր ճանաչում:
- Ինձ մշտապես ծաղրում էին, որովհետև ես այրվածքներ ունեի: Ես կարող էի ժամերով նայել լուսանկարներին և խոսել այդ կնոջ հետ,- ասում է Ամանդան։ 38 տարեկանում Ամանդան վերջապես որոշեց պարզել՝ ով է այդ կինը: Նա լուսանկարը հրապարակեց Ֆեյսբուքում և խնդրեց, որ ընկերները տարածեն: Այսպիսով նա հույս ուներ, որ ինչ-որ մեկը կճանաչի աղջկան:

Փնտրտուքի արդյունքները շուտ պարզ դարձան: Մի տղամարդ այդ կնոջ մեջ ճանաչեց իր նախկին կոլեգային: Ինչպես պարզվեց, այդ կինը Սյու Բերգերն էր: Նրանց երկար սպասված հանդիպումը տեղի ունեցավ նույն վայրում 38 տարի անց: Ամանդան և Սյուն չէին կարող զսպել արցունքները, երբ տեսան միմյանց:

- Ես հիշում եմ այս փոքրիկ աղջնակին, ինչպես հիմա,- ասում է Սյուզենը:

Նա յուրահատուկ էր: Նա իրեն հանգիստ էր պահում, այնպես չէ, ինչպես այլ երեխաները:

Հանդիպման ժամանակ Ամանդան կիսվեց իր հրաշալի հիշողություններով այն բանի մասին, թե ինչ երջանկությամբ էր նայում այդ լուսանկարին:
- Դուք անգամ չգիտեք՝ ինչպես եք օգնել ինձ ամբողջ կյանքում,- ասում էր Ամանդան:
Հիմա Ամանդայի դեմքը լավ տեսք ունի:
Օգնեցին բազմաթիվ վիրահատությունները, բայց նա երբեք չի մոռանա, թե ինչի է դիմացել այդքան տարիներ: Նա շնորհակալ է այն բուժքրոջը բարության համար:
Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/416892/buzhquyry-prkec-ays-poqriki-kyanqy-38-tari-anc-texi-unecav-anhavatalin.html

Դիտվել է 1876 անգամ

online-tv.am



0
Լրահոս