Բուհերում ուսումնական գործընթացն ավելի խիստ կերպով է իրականացվում. Ա. Աշոտյան | online-tv.am
loading...

Բուհերում ուսումնական գործընթացն ավելի խիստ կերպով է իրականացվում. Ա. Աշոտյան

Բուհերում ուսումնական գործընթացն ավելի խիստ կերպով է իրականացվում. Ա. Աշոտյան

18:34 11.10.2012

Ակադեմիական պարտքի պատճառով այս տարի ՀՀ պետական բուհերից դուրս է մնացել 1324, վարձավճարի պատճառով՝ 130 ուսանող: Միայն բժշկական համալսարանից դուրս է մնացել 200 ուսանող, Գավառի պետական համալսարանից՝ 217, Ագրարային համալսարանից՝ 170, ԵՊՀ-ից՝ 120, Ճարտարագիտական համալսարանից՝ 163, Տնտեսագիտական համալսարանից՝ 154 ուսանող:
''Այս թվերն ապացույցն են այն բանի, որ բուհերում ուսումնական գործընթացն ավելի խիստ կերպով է իրականացվում'',- ասել է նախարար Արմեն Աշոտյանը` միաժամանակ ընդգծելով, որ զերծ է մնում ''քննությունները կատարյալ օբյեկտիվ են'', ''կոռուպցիոն ռիսկ չկա'' և այլ միամիտ հայտարարություններ անելուց:
Եթե նախորդ տարիներին ուսանողները երեք լուծարք չհանձնելու դեպքում դուրս էին մնում համալսարանից, ապա 2012թ. հունվարից նախարարի խոսքով՝ փոխվել են քննությունների հանձնման համապատասխան ընթացակարգերն՝ ուսանողներին թույլատրելով ունենալ որոշակի՝ մինչև 12 կրեդիտ պարտքեր: Այս դրույթը չի վերաբերում ավարտական կուրսի ուսանողներին, քանի որ ակնհայտ է, որ նրանք պարտքեր չպետք է ունենան,- հայտնում է ''Փաստինֆո''-ն:

Դիտվել է 894 անգամ

online-tv.am



0
Լրահոս