Գազարով կարկանդակ | online-tv.am

Գազարով կարկանդակ

07:55 28.05.2013

Բաղադրությունը՝

  • Ձու 3 հատ
  • Շաքար 200 գր
  • Ալյուր  400 գր
  • Քերած գազար  400 գր
  • Արքայախնձորի կտորներ 100 գր
  • Մանրացված ընկույզ  100 գր
  • Փխրեցուցիչ 1 ճ. գդալ
  • Թարմ քամած հյութ 1 ճ. գդալ
  • Դարչին 1 թ. գդալ
  • Քերած մշկընկույզ 1/2 թ. գդալ
  • Սերուցքային կրեմ-պանիր  250 գր
  • Կարագ  70 գր
  • Շաքարի փոշի 200 գր

Պատրաստման եղանակը՝

  1. Ձուն, շաքարը և բուսայուղը հարեք այնքան մինչև միասեռ զանգված առաջանա, ավելացրեք կիտրոնի հյութը և մի բաժակ ալյուր: Լավ հարեք, ավելացրեք ընկույզը, արքայախնձորի կտորները (կարելի է նաև մարինացված) և քերած գազարը:
  2. մնացած ալյուրը խառնեք աղի, փխրեցուցիչի և համեմունքների հետ, հետո ավելացրեք գազարով խմորին:
  3. Խմորը լցրեք խորը կարագով պատած կլոր տապկոցի մեջ: Թխեք 180 աստիճանում: Ակն պատրաստ կլինի մոտավոր 1 ժամից: առանց կաղապարից հանելու թողնում ենք կարկանդակը հովանա:
  4. Սենյակային ջերմաստիճանի դարձած տորթի վրա քսում եք կրեմը՝  պանրից , կարագից և շաքարի փոշիից պատրաստված:
  5. Դրեք արդեն կրեմապատ տորթը սառնարան:
  6. Բարի ախորժակ:
Դիտվել է 1655 անգամ

online-tv.am

Нравится 0