Գիտնականները թմրակախվածության դեմ միջոց են հայտնաբերել | online-tv.am
loading...

Գիտնականները թմրակախվածության դեմ միջոց են հայտնաբերել

Գիտնականները թմրակախվածության դեմ միջոց են հայտնաբերել

13:10 06.04.2013

 

Գիտնականները թմրակախվածության դեմ միջոց են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ թմրակախվածության դեմ միջոց են գտել:
20 տարվա ընթացքում ուսումնասիրողները փորձել են  դեղամիջոց գտնել մարդկանց կործանարար կախվածությունից ազատելու համար: Քալիֆորնիայի նահանգի Սան Դիեգոյում գտնվող MediciNova ընկերության բժիշկներն ուշադրություն են դարձրել Ճապոնիայում արտադրվող եւ ասթմայի ու հետկաթվածային բարդությունների բուժման համար լայնորեն տարածված  Իբուդալիստ դեղամիջոցի վրա, հաղորդում է FederalPost.ru-ն:
MediciNova-ի մասնագետները տվյալ միջոցը փորձարկել են մեթամֆեթամինից կախվածություն ունեցող կենդանիների վրա` հիմնականում առնետների եւ կապիկների: Նրանց աշխատանքը դրական արդյունք է տվել, փորձարկվող կենդանիների մոտ զգալիորեն նվազել է թմրանյութերի ծարավը:
Իբուդիլաստի ազդեցությունը  այնուհետեւ փորձարկել են 11 թմրամոլների վրա, որոնք համաձայնել են դառնալ վարձու կամավորներ:  Շաբաթը երկու անգամ նրանց ներարկել են նեթամֆեթամին եւ զուգահեռ տվել վերոնշյալ դեղամիջոցը: Ըստ հետազոտողների` այդ փորձը հնարավորություն է տվել ոչ միայն նվազեցնել հիվանդների թմրակախվածությունը, այլեւ սահմանել դեղամիջոցի ընդունման անվտանգ սխեմա: Այժմ բժիշկները սպասում են ուսումնասիրության երկրորդ փուլին, որը կսկսվի ամռան կեսին եւ կտեւի 12 շաբաթ: Եթե արդյունքները դրական լինեն, ապա երրորդ փուլը, եւ հնարավոր է, դեղամիջոցիդրական եզրակացությունը կտրվի  2018թ.:

 

Դիտվել է 1208 անգամ

online-tv.am



0
Լրահոս