Գիտնականները հաշվարկել են ժամը, երբ կանայք չպետք է հայելուն նայեն | online-tv.am
loading...

Գիտնականները հաշվարկել են ժամը, երբ կանայք չպետք է հայելուն նայեն

Գիտնականները հաշվարկել են ժամը, երբ կանայք չպետք է հայելուն նայեն

09:48 20.03.2013

Փորձագետների հաշվարկով, կանայք ամենից վատ տեսքն ունեն 15.30 րոպեին:
Meddaily-ի փոխանցմամբ, այդ ժամանակ էներգիայի մակարդակը նվազում է, գագաթնակետին է հասնում աշխատանքային եւ արտաքին սթրեսը, ինչն ազդում է կնոջ ընդհանուր վիճակի վրա: Ժամը 15-ին մոտ կնճիռներն ավելի խորն են դառնում, աչքերի տակ պարկեր են առաջանում:
Փորձագետները նաեւ հայտարարում են, որ մարդկանց մեծամասնությունը լավ տեսք է ունենում առավոտյան: Առավոտյան 10-ից հետո մաշկն ավելի յուղոտ է դառնում: Բացի այդ, մարդն օրվա ընթացքում անընդհատ դիպչում է դեմքին, խոժոռվում: Դեմքի վրա անդրադառնում են նաեւ արեւի, աղտոտվածության, օդորակիչների ազդեցությունը:

Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս չմոռանալ ուտելու մասին, որպեսզի լրացնեն շաքարի պակասը, շատ խմել եւ մաքրել դեմքը:

 

Դիտվել է 3277 անգամ

online-tv.am



0
Լրահոս