Գիտնականներն Ատլանտյան օվկիանոսի հատակին հայտնաբերել են հին մայրցամաքի մնացորդներ | online-tv.am
loading...

Գիտնականներն Ատլանտյան օվկիանոսի հատակին հայտնաբերել են հին մայրցամաքի մնացորդներ

Գիտնականներն Ատլանտյան օվկիանոսի հատակին հայտնաբերել են հին մայրցամաքի մնացորդներ

18:45 09.05.2013

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ատլանտյան օվկիանոսում՝ Բրազիլիայի ափերի մոտ, ճապոնական «Սինկայ-6500» բաթիսկաֆն ապրիլի վերջին հայտնաբերել է ժամանակին գոյություն ունեցող մայրցամաքի մնացորդներ: 

Դրանք հայտնաբերվել են 910 մետր խորության վրա՝ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքից հազար կիլոմետր դեպի հարավ-արևելք: Ճապոնացի գիտնականները կարծում են, որ հայտնաբերված մնացորդները պատկանում են մի մայրցամաքի, որը ջրի տակ է անցել մի քանի տասնյակ միլիոն տարի առաջ:

Այն գոյություն է ունցել այն բանից որոշակի ժամանակ առաջ, ինչ Աֆրիկան ու Հարավային Ամերիկան անջատվել են միմյանցից մոտ 100 միլիոն տարի առաջ: Հարավային Ատլանտիկայում առաջին անգամ է բաթիսկաֆի կիրառմամբ անցկացվում նմանատիպ հետազոտություն:

image_thumb48Ճապոնացի հետազոտողների հայտնագործությունը վերստին սկիզբ է դրել հին հույն փիլիսոփա Պլատոնի կողմից հիշատակված Ատլանտիդա միֆական մայրցամաքի կործանման մասին խոսակցություններին, որը ջրասույզ է եղել երկրաշարժի հետևանքով: 

Նյութի աղբյուր՝ http://ordinaricus.wordpress.com/2013/05/09/%D5%B3%D5%A1%D5%BA%D5%B8%D5%B6%D5%A1%D

Դիտվել է 1882 անգամ

online-tv.am



0
Լրահոս