Դաժան դեպք՝ Հրազդանում. 53-ամյա «վիժվածք» որդին առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկել 88-ամյա հորն ու 84-ամյա մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com | online-tv.am
loading...

Դաժան դեպք՝ Հրազդանում. 53-ամյա «վիժվածք» որդին առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկել 88-ամյա հորն ու 84-ամյա մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

Դաժան դեպք՝ Հրազդանում. 53-ամյա «վիժվածք» որդին առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկել 88-ամյա հորն ու 84-ամյա մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ.  shamshyan.com

17:14 02.12.2015

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, դաժան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժնում և «Հրազդան» բժշկական կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 220 շենքի 4-րդ բնակարանում անօգնական տարեց ամուսիններ կան: Ինչպես Հրազդանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Հրազդանի ոստիկաններն ու շտապ օգնության վերակարգը, ովքեր նշված հասցեից Հրազդանի հիվանդանոց են տեղափոխել բնակիչներ, 84-ամյա Աղավնի Հակոբյանին և 88-ամյա Ավետիս Հակոբյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բժիշկները մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են անօգնական ամուսիններին նախ՝ տեղում առաջին օգնությունը ցուցաբերել, հետո՝ հիվանդանոցում՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի տված երդմանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ Աղավնի Հակոբյանը վնասվածքները ստացել է մարմնի տարբեր մասերում, առավելապես՝ դեմքի շրջանի ջնջխված վերքեր, կապտուկներ, սալջարդ, իսկ հայրը՝ դեմքի շրջանում սալջարդ և կապտուկներ:
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/02/71852/

Դիտվել է 4203 անգամ

online-tv.am



0
Լրահոս