Դաժան ու ողբերգական ավտովթար Երևանում. բախումն այնքան ուժգին է եղել, որ 22-ամյ երիտասարդի դին մեքենայից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com | online-tv.am
loading...

Դաժան ու ողբերգական ավտովթար Երևանում. բախումն այնքան ուժգին է եղել, որ 22-ամյ երիտասարդի դին մեքենայից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

Դաժան ու ողբերգական ավտովթար Երևանում.  բախումն այնքան ուժգին է եղել, որ 22-ամյ  երիտասարդի դին մեքենայից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ.  shamshyan.com

15:22 22.11.2015

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևան քաղաքի Նանսենի փողոցում Երևանի Ջուղայի 4/1 շենքի բնակիչ, 22-ամյա Հայկազ Թադևոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 SC 840 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանն ու այնուհետև հարվածել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16-րդ փրկարարական ջոկատը հրամանատար Սարգիս Բիձյանի և Նոր Նորքի թիվ 9 հրշեջ -փրկարարական ջոկատի աշխատակիցները` խմբի պետ Շահեն Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու քննիչ Հրանտ Պետրոսյանը: 
Մանրամասները այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2015/11/22/71012/

Դիտվել է 2762 անգամ

online-tv.am



0
Լրահոս