Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբոր դին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com | online-tv.am
loading...

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբոր դին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբոր դին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

23:38 08.01.2016

Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաննեում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամջի տակ հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 55-ամյա Դավիթ Մամաջանյանի դին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ինքնասպան եղած տղամարդը 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբայրն էր:
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2016/01/08/74333/

Դիտվել է 1683 անգամ

online-tv.am



0
Լրահոս