Ելակի մուրաբա | online-tv.am

Ելակի մուրաբա

19:49 15.06.2012

Բաղադրություն

1 կգ. ելակ,
1,2 կգ. շաքարավազ,
100 գր. ջուր

Պատրաստման եղանակ

Ելակը ջոկել, յուրաքանչյուրը ընկղմել կոնյակի կամ օղու մեջ, հետո հեռացնել պտղակոթերը: Պատրաստի ելակները լցնել ամանի մեջ, վրան շաքար լցնել (չափաբաժնի կեսը) և դնել սառը տեղ: Մնացած շաքարով պատրաստել օշարակ, վերցնել կրակից, մեջը լցնել ելակները (իր հյութվ), ամանը զգուշորեն թափահարել, որպեսզի հատապտուղներն ընկղմվեն օշարակի մեջ և եփել թույլ կրակի վրա: Եփվելու վերջում հեռացնել փրփուրը: Եթե ելակը շատ հյութեղ է, ապա 5-6 ժամ սառը տեղ պահելուց հետո հարկավոր է լցնել թասի մեջ, ավելացնել մնացած շաքարը և եփել:

նյութի աղբյուր` recipes.am


 

Դիտվել է 5711 անգամ

online-tv.am

Нравится 0