Երգչուհի Էմմին արդեն 4 ամսական հղի է. նա լուսանկար է հրապարակել | online-tv.am
loading...

Երգչուհի Էմմին արդեն 4 ամսական հղի է. նա լուսանկար է հրապարակել

Երգչուհի Էմմին արդեն 4 ամսական հղի է. նա լուսանկար է հրապարակել

23:45 11.05.2015

Ընդամենը 10 օր առաջ երգչուհի Էմմին իր երկրպագուների հետ կիսվեց իր անձնական կյանքի ամենակարևոր իրադարձության մասին լուրով: Պարզվեց, որ Էմմին ամիսներ առաջ ԱՄՆ-ում գաղտնի ամուսնացել է:

Լուրն այնքան անսպասելի էր, որ բոլոր կայքերը միանգամից գրեցին այդ մասին:  Եղան տարբեր մեկնաբանություններ` կապված երգչուհու հայրենիքից ու Հայաստանից հեռանալու վերաբերյալ, հարցազրույցներ տվեց Նադեժդա Սարգսյանը,  արդարանալով, որ Էմմին իրեն թույլ չի տվել մեկնաբանել իր անձնական կյանքը, և դա էր թաքցնելու միակ  պատճառը:

Բոլոր մեկնաբանությունների ու հարցազրույցների մեջ թերևս ամենաուշագրավն Էմմիի հղի լինելու մասին լուրերն էին: Գրառումներ եղան, թե Էմմին հայտարարեց իր ամուսնության մասին, որովհետև ՀՂԻ ԷՐ: Էմմիի հղիության «ապացույց» լուսանկարը անհետացել էր նրա Ինստագրամի էջից: Եվ ահա այն գտնվեց:

Այս լուսանկարից պարզ երևում է, որ Էմմին գտնվում է հղիության 4-րդ ամսում, քանի, որ հենց այդ ժամանակ է ապագա մայրիկի մոտ սկսում երևալ կլորացած փորիկը:

Ավելանցնեմ նաև, որ ո՛չ Էմմին, ո՛չ նրա մայրը չմեկնաբանեցին հղիության մասին լուրերը, չհերքեցին և կայքերից էլ հերքում չպահանջեցին:

Ահա խնդրեմ` հղիության 4-րդ ամսում կնոջ կազմվածքը հենց  այսպիսին է լինում.


նյութի աղբյուր՝http://blognews.am/arm/news/267346/ergchuhi-emmin-arden-4-amsakan-hxi-e-na-lusankar-e-hraparakel.html

Դիտվել է 6007 անգամ

online-tv.am



0
Լրահոս