Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 7 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com | online-tv.am
loading...

Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 7 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 7 վիրավոր.  ՏԵՍԱՆՅՈՒԹ. shamshyan.com

00:16 09.01.2016

Այսօր` հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 32-ամյա Ահարոն Սարգսյանի վարած Opel մակնիշի 34 ՍF 234 համարանիշի և 21-ամյա Կարեն Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 41 PՍ 444 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Օպերատիվ է գործել 1-03 շտապօգնության բրիգադը:  Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2016/01/07/74325/

Դիտվել է 736 անգամ

online-tv.am



0
Լրահոս