Երևանում կինն ու ամուսինը իրենց ՈՐԴՈՒՆ սպանել, թաղել են, հետո գնացել նստել՝ հանգիստ հաց են կերել | online-tv.am
loading...

Երևանում կինն ու ամուսինը իրենց ՈՐԴՈՒՆ սպանել, թաղել են, հետո գնացել նստել՝ հանգիստ հաց են կերել

Երևանում կինն ու ամուսինը իրենց ՈՐԴՈՒՆ սպանել, թաղել են, հետո գնացել նստել՝ հանգիստ հաց են կերել

23:07 01.12.2015

«Կինն իմացել է, մի քանի շիշ էլ ջուր է լցրել դրել, որ ամուսինը գա, տանի, ավտոտնակը լվա: Ոստիկանությունում էլ ասել է՝ լավ ենք արել, սպանել ենք, հասցրել ա, սպանել ենք: Սպանել են, հետո էլ գնացել, նստել հաց էին ուտում»,-NEWS.am-ին ասաց սպանված Գերման Ոսկանյանի կինը՝ Գոհար Պապոյանը: Երեւանի բնակիչ, 75-ամյա Կարապետ Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին 47-ամյա որդուն կացնով սպանել, այնուհետեւ նրա մարմինն  ավտոտնակում թաղել է կնոջ իմացությամբ: NEWS.am-ի հետ զրույց նման պնդում արեցին սպանված Գերման Ոսկանյանի հարազատները: Նա պատմեց, որ ամուսնու անհետացման օրը սկեսրայրը տարօրինակ պահվածք է ցույց տվել, երբ հարսը տուն է եկել, նրան ասել է, թե տեսել է՝ ինչպես է Գերմանը նստում ազգությամբ ռուս տղամարդկանց ավտոմեքենան ու գնում: Տիկին Գոհարի պատմելով՝ երբ ինքը որոշել է ոստիկանությունում հաղորդում տալ ամուսնու անհետացման մասին, սկեսրայրը փորձել է թույլ չտալ: «Այդ օրը մինչեւ ուշ գիշեր զանգահարում էի, չէր պատասխանում Գերմանը: Բայց նախքան տուն գալը խոսել էի հետը, ասում էր՝ տուն է հասնում: Հետո հաջորդ ամբողջ օրը փնտրում էինք, մեր բարեկամները գիտեին, որ Գերմանն անհետացել է: Հաջորդ օրը Գերմանի հայրը ավտոտնակ էր իջել, ինչ-որ բաներ էր արել: Դրանից հետո մտանք ավտոտնակ, ոչինչ չգտանք»,- պատմեց սպանվածի կինը: Սպանությանից երկու օր անց ոստիկանությունը գտել է Գերման Ոսկանյանի մարմինը ավտոտնակում՝ գլխի բազմաթիվ վնասվածքներով: Կարապետ Ոսկանյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք է տվել, դատաքննության փուլում մի քանի անգամ փոխել է ցուցմունքը՝ հակասելով ինքն իրեն: Նա այժմ պնդում է, որ անմեղ է, որդուն չի սպանել: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Կարապետ Ոսկանյանը աֆեկտի վիճակում չի եղել որդուն սպանելիս: Հարազատների համար մինչեւ հիմա անհասկանալի է՝ ինչու է Կարապետ Ոսկանյանը նման բան արել:  Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104 հոդվածի 1 մասով` սպանությունը՝  ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Նյութի աղբյուր՝   http://news.am/arm/    http://www.blogbox.am/

 
Դիտվել է 4928 անգամ

online-tv.am



0
Լրահոս