Երևանում 20-ամյա վարորդը առանց համարանիշների BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ | online-tv.am
loading...

Երևանում 20-ամյա վարորդը առանց համարանիշների BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում 20-ամյա վարորդը առանց համարանիշների BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

15:25 31.10.2015

Այսօր` հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի 35 տան բնակիչ, 20-ամյա Սեյրան Աղամալյանը Ավան վարչական շրջանում` Մարշալ Բաբաջանյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով կլինի 40-45 տարեկան կին` տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գագիկ Հարությունյանն ու Անդրանիկ Փարսադանյանը: Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2015/10/30/69119/

Դիտվել է 477 անգամ

online-tv.am



0
Լրահոս