Եփովի կրեմ (заварной крем) | online-tv.am

Եփովի կրեմ (заварной крем)

11:33 11.12.2012

Բաղադրություն

ձու – 2 հատ,
կարագ – 200 գ
կաթ – 2 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
ալյուր – 2 ճ. գդ.,
վանիլ,

Պատրաստման եղանակ

Սենյակային ջերմաստիճանում կարագը թողնել փափկելու: Կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը լուծվի կաթին: Առանձին թասիկի մեջ կոտրել ձվերը, հարել, ավելացնել երկու գդալ ալյուրը: Խառնել այնքան, մինչև ոչ մի գնդիկ չմնա: Տաք կաթից մի փոքր լցնել ձվի զանգվածի վրա, արագ խառնել: Երբ համասեռ զանգված ստացվի, լցնել կաթի մեջ և արագ շարժումներով խառնել: Երբ կրեմը բավականաչափ թանձրանա, վերցնել կրակից : Թողնել սառչի, իսկ մինչև այդ հարել կարագը: Հարած կարագին գդալ-գդալ ավելացնել կաթով եփված կրեմը, վերջում մի քիչ վանիլ ավելացնել: Խառնել, քսել խմորին կամ մատուցել թխվածքաբլիթների հետ:

Դիտվել է 14437 անգամ

online-tv.am

Нравится 0