Զոհված զինծառայողի ծնողները պատրաստվում էին նրա ծննդյան արարողությանը. դժբախտության մասին դեռևս չգիտեն. Armlur.am | online-tv.am
loading...

Զոհված զինծառայողի ծնողները պատրաստվում էին նրա ծննդյան արարողությանը. դժբախտության մասին դեռևս չգիտեն. Armlur.am

Զոհված զինծառայողի ծնողները պատրաստվում էին նրա ծննդյան արարողությանը. դժբախտության մասին դեռևս չգիտեն. Armlur.am

18:43 20.03.2015

Արդեն հայտնել ենք, որ այսօր ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:
Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են:

Armlur.am-ը հայտնել էր նաև, որ 19-ամյա ժամկետային զինծառայող Հակոբ Խաչատրյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղ շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ էր: Armlur.am-ի հետ զրույցում Քաշաթաղի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը հայտնել է, որ Հակոբի ծնողներին ասել են, թե նրանց որդին հրազենային ծանր վիրավորում է ստացել, իրական ողբերգության մասին դեռևս հայտնել չեն կարողանում:

«Շատ վատ վիճակում են հիմա: Չենք կարողանում իրականությունն ասել: Չնայած հիմա բոլոր հարևանները հավաքվել են, ու նրանք էլ արդեն հասկանում են, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Նրանց աղջիկը մանկավարժ է, հիմա Ստեփանակերտում դասընթացներ է անցնում, սպասում ենք` գա, որպեսզի բոլորով ծնողների կողքին լինեն, հետո միայն հայտնենք` ինչ է տեղի ունեցել»,- ասել է Armlur.am զրուցակիցը` հավելելով, որ մարտի 28-ին Հակոբի ծննդյան օրն է. ծնողներն արդեն պատրաստվում էին նրան այցելության գնալ. «Մեծ ողբերգություն է բոլորիս համար: Ամենալավ մարդու բոլոր հատկանիշներն ուներ Հակոբը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 2340 անգամ

online-tv.am



0
Լրահոս