Զոհված 18-ամյա զինծառայողը ծանր մանկություն է ունեցել, զորացրվելուց հետո էլ պետք է ամուսնանար. Armlur.am | online-tv.am
loading...

Զոհված 18-ամյա զինծառայողը ծանր մանկություն է ունեցել, զորացրվելուց հետո էլ պետք է ամուսնանար. Armlur.am

Զոհված 18-ամյա զինծառայողը ծանր մանկություն է ունեցել, զորացրվելուց հետո էլ պետք է ամուսնանար.  Armlur.am

15:11 21.03.2015

Երեկ ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհված ՊԲ 3 զինծառայողներից մեկը` Աշտարակ քաղաքի բնակիչ 18-ամյա Էդուարդ Հայրապետյանը, սոցիալապես անապահով ընտանիքում էր ապրում, հազիվ օրվա հացն էին կարողանում հայթայթել: Այս մասին Armlur.am-ին հայտնել է Աշտարակի քաղաքապետի տեղակալ Գևորգ Եղիազարյանը, ում փոխանցմամբ` Էդուարդը ծանր և դժվար մանկություն է ունեցել:

«Շատ դժբախտ երեխա է եղել դեռ մանկուց: Շատ փոքր էր, երբ հայրն ազատազրկվեց 10 տարով: Հետո վերադարձավ տուն, մայրը թողեց-գնաց Էդուարդի երկու քույրերի և կրտսեր եղբոր հետ Ռուսաստան, նա մնաց հոր կողքին: Հիմա տատի, հորեղբոր, վերջինիս 4 անչափահաս երեխաների և հոր հետ է ապրում: Հորեղբոր կինն էլ թողեց-գնաց, երեխաներին չտարավ հետը: Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու նպատակներ, որքանով ես գիտեմ, չուներ, քանի որ հնարավորություններ էլ չունեն առանձնապես, որպեսզի կարողանար սովորել: Միշտ ասում էր, որ ծառայի վերջացնի, լավ աշխատանք կգտնի, որպեսզի կարողանան նորմալ ապրել»,- պատմել է մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում  

Դիտվել է 1672 անգամ

online-tv.am



0
Լրահոս