Թթվասերով և կաթնաշոռով տորթ-անուշեղեն | online-tv.am

Թթվասերով և կաթնաշոռով տորթ-անուշեղեն

13:49 11.09.2012

Բաղադրություն

450 գր. թթվասեր,
300 գր. կաթնաշոռ,
շաքարի փոշի ըստ ճաշակի,
3 ճգ. ժելատին

Պատրաստման եղանակ

Ժելատինը պատրաստել ինչպես գրված է պատրաստման եղանակում: Կաթնաշոռը քամիչով անցկացնել, ավելացնել թթվասերը, ժելատինը, շաքարի փոշին և լավ խառնել: Այնուհետև դնել ֆորմայի մեջ և դնել սառնարանում երեք ժամ: Սառելուց հետո ֆորման դնել մի քանի վայրկյան տաք ջրի մեջ, այնուհետև զգուշությամբ կաթնաշոռը դուրս հանել: Զարդարել հատապտուղներով, կարող եք նաև հատապտուղները մեջը լցնել` մինչև սառչելը:

Դիտվել է 4944 անգամ

online-tv.am

Нравится 0