Թխվածքաբլիթ՝ առանց թխելու. «Բալիկներ» | online-tv.am

Թխվածքաբլիթ՝ առանց թխելու. «Բալիկներ»

18:21 16.03.2013


«Բալիկներ» թխվածքաբլիթի յուրահատուկ եւ դյուրին բաղադրատոմս, որը կդառնա ձեր սեղանի զարդը:

Բաղադրիչներ

- Վաֆլի, բացի կիտրոնայինից, 250 գր.;

- կաթ 40-50 մլ;

- կարագ 10 գր.;

- ճակնդեղի հյութ 50 մլ;

- կիտրոնի հյութ 10 մլ;

- շաքարավազ:

Պատրաստման եղանակը

Վաֆլին հարիչով մանրացնել կամ անցկացնել մսաղացով: Քիչ-քիչ ավելացնել տաք կաթ եւ կարագ: «Խմորը» հունցել եւ գունդ սարքել: Դրանից կտորներ պոկել եւ փոքրիկ գնդիկներ պատրաստել: Ճակնդեղի եւ կիտրոնի հյութերը խառնել, գնդիկները թաթախել դրա մեջ: Անմիջապես հետո թաթախել շաքարավազի մեջ եւ տեղավորել ափսեում: 2 ժամ թողնել սառնարանում:

 

Դիտվել է 2623 անգամ

online-tv.am

Нравится 0