Ժողովուրդն ընդդեմ մնացածի | online-tv.am

Ժողովուրդն ընդդեմ մնացածի

10:42 03.12.2012

Ովքե՞ր են մնացածը...

1. Իշխանությունները՝ բնականաբար, որոնք ծծում են ժողովրդի արյունը, դատարկում երկիրը

2. Իշխանությունների հետ «բազարների» մեջ մտած, նրանց լեգիտիմացնող՝ իրենց «կլիենտ» ընդիմությունը

3. Երկուսին սնող, այս բազարներն ապահովող, սեփական բազարն  ու շահը հետապնդող՝ փողատերերը

4. Այս բոլորից սնվող, ժողովրդին մոլորեցնող մամուլի և տեղեկատվության միջոցները

5. Առանձին խմբերով ժողովրդի թիկունքում «ազգափրկիչ» ծրագրեր ու քարտեզներ «նկարողները»

6. «Հայրենի իշխանությունների» սփյուռքյան հավերժ մանկլավիկները, որոնք նստած են լծակների վրա

7. Հայության ամորֆ զանգվածը, որը «յան» է տվել ամեն ինչից ու զբաղված է որկրամոլությամբ

 

Տակն ի՞նչ մնաց, մնաց ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ երկրի ու իր ճակատագրի տերը: Ամեն բան հարկավոր է սկսել նորից՝ զրոյից, հաշվի առնելով անցյալի դառը փորձը, չկրկնելով կործանարար սխալները: Նոր մարդիկ, նոր դեմքեր նոր ծրագրեր, նոր երազներ, չբազեացած հայրենասեր երիտասարդներ, Հայաստանի ինքնիշխանության վրա դողացողներ: Իրար հետ կապ հաստատելու, միմյանց  ճանաչելու, ուժ դառնալու միակ վստահելի  միջոցը համացանցն է՝ իր բոլոր ճյուղերով, ներառյալ «յութուբ» «սկայպ» «ֆեյսբուկ» «թուիթր» և այլն:

Նրանք, ովքեր հավատում են սրան, պետք է դա ապացուցեն գործով, օրվա ընթացքում ժամանակ պետք է տրամադրեն և տարածեն սույն գրությունը՝ բազմապատկելով ՆՈՐ ՈՒԺԻ ստեղծման մասնակիցների թիվը՝ Հայրենիքում, թե Սփյուռքում: Սոսկ սեփական մտքերն արտահայտելով և անպտուղ քննարկումներին մասնակցելով մարդիկ հոգնեցնում, ուժասպառ են անում իրենց, միաժամանակ է՛լ ավելի հուսահատեցնելով ժողովրդին, որը ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ Է սպասում:

 

ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԸՆԴԵՄ ՄՆԱՑԱԾԻ... մնացածն անում են իրենց «գործը», ժամանակն է, որպեսզի ժողովուրդն էլ սկսի իրենը...

 

 

Armen Zatikyan

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.zatikyan.1

Դիտվել է 323 անգամ

online-tv.am



Нравится 0
Լրահոս