Ինչպես ազատվել անցանկալի մազերից, և որ մեթոդն է ամենաարդյունավետը | online-tv.am
loading...

Ինչպես ազատվել անցանկալի մազերից, և որ մեթոդն է ամենաարդյունավետը

Ինչպես ազատվել անցանկալի մազերից, և որ մեթոդն է ամենաարդյունավետը

13:48 19.03.2015

Անցանկալի մազերից ազատվելու տեսակներից մեկը ակնամոմով էպիլյացիան է: Նման եղանակներով էպիլյացիան հասարակ ու պարզ մեթոդ է և կիրառվում նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաև շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները:

Էպիլյացիան՝ կախված  մեղրամոմի ջերմությունից, բաժանվում է 3 տիպի՝ տաք, գոլ և սառը: Այս տարբերակները կիրառվւոմ են՝ կախված մարմնի հատվածից: Օրինակ՝ շրթունքի վերևի հատվածում էպիլացիան շատ ցավոտ է, այդ պատճառով ճիշտ կլինի կիրառել տաք մեղրամոմի տարբերակը, քանի որ այն պակաս ցավոտ է: Արդյունքը տևում է 3-6 շաբաթ՝ կախված օրգանիզմից: Այս եղանակի երկարատև օգտագործումից հետո տվյալ հատվածում դադարում է մազեր աճելը:

Մեր օրերում կիրռավում է քիմիական եղանակով էպիլացիան: Առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսականի, որոնք ազդում են մազարմատների վրա և քսելուց 10-15 րոպե հետո առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Պարզապես այստեղ պետք է հիշել մեկ բան. դրանց բաղադրիչները կարող են գրգռել մաշկը: Այդ պատճառով մինչև դեմքին քսելն նախ պետք է փորձել մարմնի այլ հատվածների վրա:

Անցանկալի մազերից ազատվելու ամենարդյունավետ եղանակը լազերային էպիլյացիանէ: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա՝ ոչնչացնելով դրանք: Այնպես որ, կարող եք ինքներդ որոշել, թե այս տարբերակներից որն է ձեզ համար նախընտրելի:
նյութի  աղբյուր՝http://blognews.am/arm/news/249704/inchpes-azatvel-ancankali-mazeric-ev--or-metodn-e-amenaardyunavety.html

Դիտվել է 11470 անգամ

online-tv.am



0
Լրահոս