Ինչ կապ ունի Անի Զախարյանի հետ էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը.բացառիկ մանրամասներ. «Հրապարակ» | online-tv.am
loading...

Ինչ կապ ունի Անի Զախարյանի հետ էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը.բացառիկ մանրամասներ. «Հրապարակ»

Ինչ կապ ունի Անի Զախարյանի հետ էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը.բացառիկ մանրամասներ. «Հրապարակ»

19:13 24.09.2015

«Հրապարակ»-ը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը երեկ զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն և մի շարք բացահայտումներ արել: Նա արձագանքել է սպանության գործով միակ վկա, «Յանուս» թատրոնի դերասաններից Աննա Միսակյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցին: Մխիթար Մոս-Մուշեղյանը շեշտել է, որ ինքը մարդասպան չէ, այժմ կալանքի տակ է քննությանը չխոչընդոտելու համար: «Վերջերս իմացա, որ «Յանուս» արտիստական թատրոնի կողմից ղեկավարվող տարվա լավագույն դերասանուհի Աննա Միսակյանը, ով մեզ մոտ երկար տարիներ աշխատում է, և ես իրեն վաղուց եմ ճանաչում, խոսել է իմ մասին, ասել, թե ես իրեն վախեցրել եմ, աշխատավարձ չեմ վճարել, գումարելով տարիքային տարբերություններ։ Ուզում եմ, որ այս հիմարությունները դադարեցվեն, ուզում եմ, որ հասարակությունը քաջ գիտակցի, որ ես այսօր ձերբակալված եմ ոչ թե սպանության, այլ քննությանը չխոչընդոտելու համար: Այն, ինչ ասում է Աննա Միսակյանը, ամբողջությամբ սուտ է, որը չի կարող որևէ կերպ հիմնավորել: Ես կողմ եմ, որ նա հարցազրույցներ տա, որովհետև նա այնպիսի բաներ է ասում, որոնք իրականության հետ կապ չունեն, և խնդիր է ունենալու դրանք հիմնավորելու հետ կապված»,-մեզ հետ զրույցում ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը: Ինչո՞ւ էին դեպքի օրը Մխիթարը ու Աննան այցելել էքստրասենսին, ի՞նչ հարաբերություններ է ունեցել ինքն Անի Մաջնունյանի հետ և ումի՞ց է իմացել սպանության մասին լուրը. այս և այլ հարցերի վերաբերյալ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև:
Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ՝ http://www.replik.am/arm/index.php?id=67482

 
Դիտվել է 2804 անգամ

online-tv.am



0
Լրահոս