Ինտիմ բնույթի տեսանյութերի տարածումից հետո ՀՀԿ-ականները սկսել են ֆեյսբուքից արտագաղթել. «Ժողովուրդ». 1in.am | online-tv.am
loading...

Ինտիմ բնույթի տեսանյութերի տարածումից հետո ՀՀԿ-ականները սկսել են ֆեյսբուքից արտագաղթել. «Ժողովուրդ». 1in.am

Ինտիմ բնույթի տեսանյութերի տարածումից հետո ՀՀԿ-ականները սկսել են ֆեյսբուքից արտագաղթել. «Ժողովուրդ».  1in.am

16:20 11.08.2015

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում այս օրերին ակտիվ քննարկվում է իրենց կուսակից պատգամավորների «մասնակցությամբ» ի հայտ եկած ինտիմ տեսանյութերի հարցը: Իհարկե, խնդիրը դեռեւս Սերժ Սարգսյանի հետ չի քննարկվել, քանի որ վերջինս արձակուրդում է, սակայն ՀՀԿ-ականները փորձում են այս ընթացքում ներքին կարգով խնդիրները լուծել, որպեսզի «շեֆին» ասելիք ունենան: Տեւական ժամանակ է՝ այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձում է զրուցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանի եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, բայց ապարդյուն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հ. Սահակայնին «արգելել» են ֆեյսբուքում «ակտիվ» լինել, ինչի համար վերջինս «ջնջել» է իր էջը:

Ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս իր ֆեսյբուքյան էջը «ջնջել» է, այժմ գործում է միայն նրա պաշտոնական էջը: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականնե-րը սկսել են ֆեյսբուքից արտագաղթել՝ «շառ ու փորձանքից» հեռու լինելու համար:
աղբյուր՝
http://www.1in.am/1692202.html

Դիտվել է 1359 անգամ

online-tv.am



0
Լրահոս