Լորի ձվով և մակարոնով պիցցա | online-tv.am

Լորի ձվով և մակարոնով պիցցա

13:45 14.09.2012

Բաղադրություն

100 գր. քերած պանիր,
500 գր մակարոն,
2 հատ լորի ձու,
1 տուփ պահածոյացված սունկ,
2 հատ լոլիկ,
1 գլուխ սոխ,
2 պճեղ սխտոր,
2 ճգ. կետչուպ,
ձեթ, աղ:

Պատրաստման եղանակ

Մակարոնը խաշել, դնել թավայի մեջ, նախորոք տակը ձեթ անելով:
Լոլիկը կեղևազրկել, մանրացնել, վրան ավելացնել մնարացված սոխն ու սխտորը, կետչուպը, համեմել աղով:
Մակարոնի վրա ավելացնել վերը նշված սոուսը, սունկը, կլոր կլոր կտրատված ձուն և քերած պանիրը:
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, մինչև պանիրը կհալչի:

Դիտվել է 1283 անգամ

online-tv.am

Нравится 0