Խնձորի և սերկևիլի հյութ | online-tv.am

Խնձորի և սերկևիլի հյութ

11:19 11.12.2012

Բաղադրություն

խնձոր – 4-5 հատ,
սերկևիլ – 1 կգ,
կիտրոն – 1 հատ,
շաքարավազ – 2 բաժակ
ջուր – 3 լ,

Պատրաստման եղանակ

Սերկևիլը լավ  լվանալ` հեռացնելով մազմզուկները, կեղևը հեռացնել, կորիզները ևս: Կորիզները կարելի է թողնել, այդ դեպքում հյութը դոնդողի տարր կունենա: Սակայն սովորաբար կորիզները չորացնում և եփում են առանձին՝ իբրև հազի դեմ միջոց: Խնձորների կորիզները հեռացնել, շերտերի բաժանել: Կիտրոնը օղակների բաժանել, կորիզները հանել: Միրգը լցնել էմալապատ մեծ կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել և դնել կրակին: Թողնել, որ հյութը եռա մի քանի րոպե, մրգի շերտերը փափկեն: Ավելացնել շաքարավազը, որի քանակը կարելի է փոփոխել ըստ ճաշակի: Եփել երկու-երեք րոպե, խառնել փայտե գդալով, որ շաքարավազը վերջնականապես խառնվի: Կափարիչը ծածկել, թողնել, որ համերը միախառնվեն: Ապա լցնել ապակե տարաների մեջ և պահել սառը տեղում:

Դիտվել է 1922 անգամ

online-tv.am

Нравится 0