Խոզապուխտով և լոլիկով պիցցա | online-tv.am

Խոզապուխտով և լոլիկով պիցցա

13:32 09.06.2012

Բաղադրություն

Բաղադրությունը.
խմորի համար.
1 բաժակ ալյուր,
25գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1 ճաշի գդալ շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:


Լցոնի համար.
4-5 հատ միջին չափի լոլիկ,
400գր. խոզապուխտ,
2 ճաշի գդալ բուսական յուղ, նախընտրելի է ձիթապտղի,
100գր. քերած պանիր,
10-12 հատ ձիթապտուղ,
աղացած սև պղպեղ,
աղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակ

Պատրաստել խմորիչով խմոր, թողնել հասունանա, կրկին հունցել և դնել յուղած տապակին: Լոլիկները մաքրել կեղևից և մանր կտրատել: Խոզապուխտը երկարությամբ կտրատել: Խմորի վրա լցնել լոլիկը և կտրատած խոզապուխտը: Վրան դնել ձիթապտուղները, աղ, պղպեղ ցանել և լցնել քերած պանիրը: Ջեռոցում թխել 35 րոպե:

նյութի աղբյուր` resipes.am

Դիտվել է 1461 անգամ

online-tv.am

Нравится 0