Խոշոր ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը թունելի տակ՝ «կասկադյորական» վթարի հեղինակ. փրկարարների և բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ նա փրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ | online-tv.am
loading...

Խոշոր ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը թունելի տակ՝ «կասկադյորական» վթարի հեղինակ. փրկարարների և բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ նա փրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Երևանում. 33-ամյա վարորդը թունելի տակ՝ «կասկադյորական» վթարի հեղինակ. փրկարարների և բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ նա փրկվել է.  ՏԵՍԱՆՅՈՒԹ

15:29 31.10.2015

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի դիմաց՝ թունելում, ավտովթար է տեղի ունեցել և վարորդին մեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև թիվ 18 փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Mercedes մակնիշի 34 PQ 102 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 33-ամյա Գոռ Շահբազյանը նշված ավտոմեքենայով բախվել է թունելի մեջ գտնվող բաժանարար պատին, այնուհետև մոտ 50 կողաշրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու շտապ օգնության 1-03 բրիգադը: Փրկարարները մեծ դժվարությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացան ավտոմեքենան մասնատելով՝վարորդին դուրս բերել մեքենայից, ով տեղափոխվեց թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկեցին ավտոմեքենան և փակեցին գազի բալոնի փականը: 
Մանրամասները այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2015/10/31/69131/

Դիտվել է 388 անգամ

online-tv.am



0
Լրահոս