Խոշոր պայթյուն Երևանում. գազալցակայանում լիցքավորման ժամանակ Mercedes-ը պայթել է. ժամանել են մեծ թվով հրշեջ խմբեր և շտապ օգնության բրիգադներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. shamshyan.com | online-tv.am
loading...

Խոշոր պայթյուն Երևանում. գազալցակայանում լիցքավորման ժամանակ Mercedes-ը պայթել է. ժամանել են մեծ թվով հրշեջ խմբեր և շտապ օգնության բրիգադներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. shamshyan.com

Խոշոր պայթյուն Երևանում. գազալցակայանում լիցքավորման ժամանակ Mercedes-ը պայթել է. ժամանել են մեծ թվով հրշեջ խմբեր և շտապ օգնության բրիգադներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.  shamshyan.com

16:04 12.05.2015

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հարավ-Արևմտյան թաղամասում՝ Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի հարևանությամբ գործող գազալցակայանում, դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Mercedes մակնիշի 81 ZL 777 համարանիշի ավտոմեքենան լիցքավորման ժամանակ պայթել է և վերածվել մետաղաջարդոնի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, շտապ օգնության բրիգադներ: Փրկարարների աշխատանքները տեղում ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Փրկարարները դեպքի վայրում կատարել են ավտոմեքենայի հովացման աշխատանքներ և ջուր են լցրել մեքենայի վրա, քանի որ բենզինի արտահոսք է սկսվել: 

Մանրամասները այստեղ՝ http://shamshyan.com/hy/article/2015/05/12/52602/

Դիտվել է 1073 անգամ

online-tv.am



0
Լրահոս