Կաթնային հացով աղանդեր | online-tv.am

Կաթնային հացով աղանդեր

13:25 02.02.2013

½ կգ կաթնային փափուկ հաց
100 գր կարագ
300 գր անալի պանիր կամ կաթնաշոռ
½ բ. կաթի սեր
1 բ. մանրաձավար
4 բ. կաթ ½ բ.
պաքսիմատ
1 բ. շաքարավազ
1 բ. ջուր վարդի բնահյութ(էսանս)


• Հացը տրորել,շաղել կարագով և տափակացնել փռի ափսեի մեջ:
• Կաթի մեջ եփել մանրաձավարը. թանձրանալուց հետո, կրակն անջատել, խառնել քերած պանիրն ու կաթի սերը:
• Տարածել հացի վրա, վրան ցանել պաքսիմատը և եփել փռի մեջ,միջին ջերմաստիճանով:
• Ընթացքում պատրաստել շաքարաջուրը` եռացնելով շաքարն ու ջուրը, վերջում լցնելով մի քանի կաթիլ վարդի կամ ծաղկի բնահյութը:
• Սառը շաքարաջուրը լցնել տաք խմորեղենի վրա,սպասել 15 րոպե մինչև այն ներծծվի, ապա մատուցել գոլ վիճակում:


աղբյուր` xohanoc.info
 

Դիտվել է 1428 անգամ

online-tv.am

Нравится 0