Կաթնաշոռով լցոնած խնձոր | online-tv.am

Կաթնաշոռով լցոնած խնձոր

12:34 10.09.2012

Բաղադրություն

1 հատ ձվի դեղնուց
4 հատ խնձոր,
կես տուփ կաթնաշոռ,
չամիչ,
չարազ ցանկացած տեսակի,
մի քիչ վանիլի փոշի,
շաքարավազ ըստ ճաշակի,
շաքարի փոշի զարդարելու համար:

Պատրաստման եղանակ

Խնձորները լվանալ, գլխամասից մեկ սմ. հեռավորությամբ կտրել, իսկ միջուկի մասը սուր դանակի օգնությամբ հեռացնել: Այդ միջուկը մանրացնել, վրան ավելացնել ձվի դեղնուցը, կաթնաշոռը, չամիչը, չարազը, վանիլի փոշին և շաքարավազը: Խառնուդրդը լավ խառնել և լցոնել խնձորի մեջ: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, ինչքան կցանկանաք: Մատուցելի վրան շաքար փոշի շաղ տալ:

Անուշ լինի

Դիտվել է 1320 անգամ

online-tv.am

Нравится 0