Կարտոֆիլով և սմբուկով ուտեստ.ՏԵՍԱՆՅՈՒԹ | online-tv.am

Կարտոֆիլով և սմբուկով ուտեստ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

12:03 10.08.2015

Կարտոֆիլով և սմբուկով ուտեստ
——-
կարտոֆիլ 1կգ
սմբուկ 500գր
լոլիկ 500գր
թթվասեր (կամ մայոնեզ) 5ճ/գդ
սխտոր 2 պճեղ
պանիր 100գր
բուսայուղ
աղ և պղպեղ
——-
Սմբուկները շրջանաձև կտրատել, համեմել աղով և թողնել այդպես 20րոպե, որից հետո լվանալ սառը ջրով, որպեսզի ազատվենք ավելորդ դառնությունից: Սմբուկները տապակել բուսայուղով պատված թավայի մեջ:

Կարտոֆիլները լվանալ, կեղևահանել, ապա խաշել՝ թողնելով մի փոքր հում: Խաշված կարտոֆիլը թողնել թեթևակի հովանա, ապա կտրատել շրջաններով մոտ 0,5սմ հաստությամբ:

Շրջանաձև կտրատել նաև լոլիկները 0,5սմ հաստությամբ շերտերով:

Պանիրը անցկացնել մանր քերիչով:

Թթվասերի (կամ մայոնեզի) վրա ճզմել սխտորը:

Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, ապա տեղադրել կարտոֆիլի շերտերը, վրան ցանել աղ և պղպեղ, ապա քսել թթվասերի կեսը:

Կարտոֆիլի վրա շարել սմբուկի շերտերը, համեմել աղով և վրան քսել թթվասերի մնացած մասը: Այնուհետև տեղադրել լոլիկի շերտերը, համեմել քիչ աղով և շաղ տալ քերած պանիրը:

Տապակը ծածկել ֆոլգայով և տեղափոխել ջեռոց: Եփել 30-45րոպե 180 աստիճանում, այնուհետև հանել ֆոլգան և եփել այդպես 5-10 րոպե մինչև պանրի հալչելը և թեթևակի կարմրելը:

Շեֆ Խոհարար

Աղբյուրը` https://www.facebook.com/armenianchef/po...
Դիտվել է 1455 անգամ

online-tv.am

Нравится 0