Կիվիի մուրաբա | online-tv.am

Կիվիի մուրաբա

14:58 14.03.2013

Եթե շատ եք ցանկանում տնական մուրաբա, բայց չունեք, կամ էլ այն պատրաստելու ժամանակ չկա, ապա դա խնդիր չէ:Առաջարկում ենք շատ համեղ կիվիի մուրաբայի բաղադրատոմս, որը կարելի է պատրաստել ընդամենը 7 րոպեում:

Բաղադրությունը

5 կիվի

1 բանան

1 թեյի գդալ ժելատին

220 գր. շաքարավազ

կես կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Կիվին եւ բանանը մանր կտրատել, խառնել եւ մի փոքր տրորել, այնուհետեւ ավելացնել շաքարավազ եւ մեկ թեյի գդալ ժելատին: Եփել 5-7 րոպե: Թանձր եւ անուշահոտ մուրաբան պատրաստ է:

Բարի ախորժակ…

Դիտվել է 2021 անգամ

online-tv.am

Нравится 0